National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.04.2015
Կորյուն Նահապետյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 10-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-չինական համագործակցությունն ու շփումները խորհրդարանական մակարդակով: Կորյուն Նահապետյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի առավել սերտացումը, խորհրդարանականների ակտիվ շփումները եւ փորձի փոխանակումը: Այդ համատեքստում քննարկվել են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները երկկողմ օրակարգում ներառելու կարեւորությունը:

Քննարկվել են նաեւ պաշտպանության եւ անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակների հակազդման ոլորտներում երկու պետությունների հարաբերությունների զարգացման եւ խորացման հարցերը: Անդրադարձ է կատարվել վերոնշյալ ոլորտներում երկկողմ պայմանագրերով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am